Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն քննարկում են Հյուսիսային Կորեային հակազդելու համար ԱՄՆ-ի միջուկային գործողությունների համատեղ պլանավորումն ու անցկացումը եւ հույս ունեն շուտով զորավարժություններ անցկացնել, երեքշաբթի հայտնել են երկու կողմերի պաշտոնական ներկայացուցիչները, հաղորդում է Reuters-ը։
Այս ծրագիրը ի հայտ է եկել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլի՝ ԱՄՆ-ի ընդլայնված զսպումը ամրապնդելու հարցով ջանքերի ֆոնին՝ հակազդելու ի դեմս Հյուսիսային Կորեայի աճող սպառնալիքներին։
Հրվ․ Կորեայի նախագահը հայտարարել է, որ դաշնակիցները քննարկում են համատեղ միջուկային պլանավորումը եւ զորավարժությունները, եւ դա կօգնի ցրել կասկածները ընդլայնված զսպման վերաբերյալ, քանի որ նրա գոյություն ունեցող հայեցակարգը չի կարող համոզել հարավկորեացիներին:
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ երկու կողմերն էլ քննարկում են տեղեկատվության փոխանակման ընդլայնման հնարավորությունը, արտակարգ իրավիճակներում գործողությունների համատեղ պլանավորումը։
Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ կանոնավոր միջուկային զորավարժությունները «չափազանց բարդ» կլինեն, քանի որ Հարավային Կորեան միջուկային տերություն չէ։
Պլանավորված զորավարժությունների անցկացման ժամկետները դեռ որոշված չեն, բայց դրանք կկայանան «ոչ հեռու ապագայում» եւ կտարածեն սցենարներ, ներառյալ միջուկային իրավիճակները, նշել է աղբյուրը:
«Գաղափարն այն է, որպեսզի համոզվենք, որ մենք կկարողանանք ամբողջությամբ մտածել հնարավորությունների ամբողջ սպեկտրը՝ հիմնված ԿԺԴՀ-ի ներուժի վրա, որը նրանք ցուցադրել են, ինչպես նաեւ նրանց հայտարարությունների վրա»,-հավելել է նա:



























