Կիեւում փետրվարի 3-ին կկայանա Ուկրաինա-Եվրամիություն 24-րդ գագաթաժողովը։
«Զրուցակիցները քննարկել են Ուկրաինա–ԵՄ հերթական գագաթաժողովի ակնկալվող արդյունքները, որը տեղի կունենա այս տարվա փետրվարի 3-ին Կիեւում, եւ պայմանավորվել են ակտիվացնել նախապատրաստական աշխատանքները»,-ասվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մամուլի ծառայության հաղորդագրության մեջ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ զրույցից հետո:
Նշվում է, որ Զելենսկին եւ ֆոն դեր Լյայենը պայմանավորվել են աջակցել նոր տարում Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության դինամիկային:
Զելենսկին նաեւ Եվրահանձնաժողովի ղեկավարին տեղեկացրել է ռազմական գործողությունների գոտում տիրող իրավիճակի մասին:
«Զրուցակիցները քննարկել են համապատասխան զենքի մատակարարման միջոցով Ուկրաինայի զինված ուժերի հզորության հետագա ամրապնդման ուղիները»,-ասված է հաղորդագրության մեջ։



























