Կանադայում ուժի մեջ է մտել որոշ օտարերկրացիների կողմից բնակարան գնելու երկամյա արգելքը, հաղորդում է BBC-ը։

Արգելքը կոչված է թեթեւացնելու իրավիճակն աշխարհի ամենաանհասանելի բնակարանային շուկաներից մեկում։

Այս տարվա ամառվա դրությամբ Կանադայում տան միջին գինը կազմել է 777 200 կանադական դոլար, ինչը ավելի քան 11 անգամ ավելի է, քան տնային տնտեսության միջին եկամուտը հարկերից հետո:

Ոմանք քննադատաբար են վերաբերվել արգելքին՝ ասելով, որ անհասկանալի է, թե դա ինչ ազդեցություն կունենա Կանադայի բնակարանային շուկայի վրա:

Կանադայի քաղաքացի չհանդիսացողները կազմում են Օնտարիոյի եւ Բրիտանական Կոլումբիայի տանտերերի 6 տոկոսից պակաս մասը։ 

Հունվարի 1-ից Կանադայի քաղաքացի չհանդիսացող անձանց կամ մշտական բնակիչներին արգելվում է գնել բնակելի գույք, եւ 10 000 կանադական դոլար տուգանք է սահմանվում այն խախտողների համար: