Հինգշաբթի օրը 16-ամյա պաղեստինցին զոհվել է իսրայելական կրակից՝ Արեւմտյան ափի գրավյալ Նաբլուս քաղաքում ձերբակալման ռեյդի ժամանակ, հաղորդում է AP-ը՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը:
Պաղեստինցի առողջապահության պաշտոնյաները հայտնել են, որ 16-ամյա Ամեր Աբու Զեյթունը մահացել է իսրայելցի զինվորների կողմից գլխին արձակված կրակոցից:
Պաղեստինյան պաշտոնական WAFA լրատվական գործակալությունը հայտնել է, որ Աբու Զեյթունը գնդակահարվել է պաղեստինցիների եւ իսրայելցի զինվորների միջեւ բախումների ժամանակ։ Հայտնի չէ, թե արդյոք Աբու Զեյթունը մասնակցել է բախումներին։
Իսրայելական բանակը չի մեկնաբանել միջադեպը։
Իսրայելցի զինվորականները գրեթե ամենօրյա ռեյդեր են իրականացնում պաղեստինյան քաղաքներում եւ գյուղերում։ Անցած տարվա գարնանը պաղեստինցիների կողմից իսրայելցիների վրա հարձակումների հետեւանքով 19 մարդ է զոհվել:
Իսրայելական բանակը պնդում է, որ սպանված պաղեստինցիների մեծ մասը գրոհայիններ են եղել։ Բայց նաեւ սպանվել են երիտասարդներ, որոնք քարեր են նետել ներխուժման դեմ բողոքողների եւ այլ մարդկանց վրա, որոնք չեն մասնակցել բախումներին։





























