Եվրոպայում գազի գինը 2021-ի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ նվազել է՝ հազար խմ-ի դիմաց 700 դոլարից պակաս, գրում է «Коммерсантъ»-ը՝ վկայակոչելով ICE բորսաները։

Նիդեռլանդներում TTF հաբում փետրվարյան ֆյուչերսների գինը կազմել է 726,3 դոլար   1000 խմ-ի դիմաց։ Ընդ որում, սակարկությունների բացման ժամանակ կազմել է 696,4 դոլար 1000 խմ-ի դիմաց (63,5 եվրո  Մվտ•ժ-ի դիմաց):

Եվրոպայում գազի գնի նվազեցումը շարունակվում է երրորդ շաբաթն անընդմեջ։ Դեկտեմբերի 22-ին Եվրամիությունը պաշտոնապես հաստատել է գազի գնի առաստաղը 180 եվրոյի մակարդակում Մվտ•ժ-ի համար (մոտավորապես 1,96 հազար դոլար  1000 խմ-ի դիմաց): Սահմանափակումը կսկսի գործել 2023 թվականի փետրվարի 15-ից։