Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը դիմել է ռուս-ուկրաինական հակամարտության կողմերին եւ կոչ արել Սուրբ Ծննդի օրերին դադարեցնել կրակը Ուկրաինայում։
«Ես՝ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլս, դիմում եմ ներքին երկպառակության մեջ ներգրավված բոլոր կողմերին՝ կոչ անելով դադարեցնել կրակը եւ սուրբծննդյան հրադադար սահմանել հունվարի 6-ի ժամը 12:00-ից մինչեւ հունվարի 7-ի ժամը 24:00-ն, որպեսզի ուղղափառ մարդիկ կարողանան մասնակցել Սուրբ Ծննդի ճրագալույցին եւ Քրիստոսի Ծննդյան արարողություններին»,-ասվում է Մոսկվայի պատրիարքարանի պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ։





























