Մեքսիկական թմրակարտելներն անկարգություններ են կազմակերպել  Կուլիական քաղաքում։ Գիշերը կրակոցներ են հնչել, փողոցներն արգելափակվել են։ Այս մասին հինգշաբթի հայտնել են Սինալոա նահանգի իշխանությունները:

Արդյունքում տեղական իշխանությունները կարգադրել են դադարեցնել հասարակական տրանսպորտի  աշխատանքը, հաղորդում է Reuters-ը։

Հաղորդվում է, որ ճանապարհներն արգելափակվել են այրվող մեքենաներով։ Մեքսիկայի անվտանգության ուժերը ձերբակալել են անազատության մեջ գտնվող հանցագործ, «Գաճաճ» մականունով հայտնի Խոակին Գուսմանի որդուն, բայց հետո ազատ են արձակել նրան, որպեսզի խուսափեն նրա կողմնակիցների կողմից բռնության սպառնալիքից:

Կուլիականի քաղաքապետ Խուան դե Դիոս Գամեսը քաղաքի բնակիչներին կոչ է արել տնից դուրս չգալ։