Վրաստանի խորհրդարանը մարտի 9-ին եւ 10-ին կաշխատի սահմանափակ ռեժիմով, քանի որ շենքին վնաս է հասցվել մարտի 7-ին եւ 8-ին օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունման դեմ բողոքի ցույցերի ընթացքում, հայտնել է խորհրդարանի աշխատակազմը:

Խորհրդարանի տարածք մուտքը կսահմանափակվի խոսնակի հրամանով, որպեսզի այնտեղ հնարավոր լինի նկարագրել եւ փոխհատուցել վնասը։ Մուտքը կսահմանափակվի բոլոր այցելուների, պատգամավորների եւ հավատարմագրված լրատվամիջոցների աշխատակիցների համար: 

«Ենթակառուցվածքների վնասման եւ շենքում գտնվող մարդկանց առողջության համար հնարավոր ռիսկերից խուսափելու պատճառով խորհրդարանի լիագումար նիստերն այս շաբաթ չեն անցկացվի»,-ասվում է հայտարարության մեջ: