Թուրքիայի հյուսիսում ավտոբուսի վթարի զոհերի թիվը հասել է վեցի, ավելի քան 30 մարդ վիրավորվել է, գրում է Hürriyet թերթը։
Կաստամոնու-Տասկոփրու ավտոճանապարհին ավտոբուսը շրջվել է այն բանից հետո, երբ վարորդը ձյան պատճառով կորցրել է կառավարումը։ Լրատվամիջոցները հայտնում են չորս զոհի մասին, նախնական տվյալներով՝ նրանց թվում օտարերկրացիներ չկան։
«Զոհերի թիվը հասել է վեցի, վիրավորվել է 33 մարդ»,- գրում է հրատարակությունը։




























