Զարմուհուն ատրճանակից սպանելու եւ մայրուղիում գցելու մեղադրանքով 27-ամյա Արամ Սարուխանյանի գործի նախնական լսումը նոյեմբերի 17-ին հետաձգվել է Լոս Անջելեսի դատարանում, հաղորդում է «Glendale News-Press»-ը:

Փասադենայի առաջին ատյանի դատարանի գլխավոր դատավորը գործի լսումը հետաձգել է մինչեւ հունվարի 12-ը:

Սարուխանյանը մեղադրվում է ապրիլի 29-ին զարմուհու` Ադրինե Արզումանյանի կրծքին կրակելու եւ ավտոմեքենայից գցելու համար:

Ոստիկանության ձեռքն ընկնելուց հետո Սարուխանյանն ինքնասպանության փորձ էր կատարել: