Եվրասիա միջազգային համալսարանում հուլիսի 16-ին կայացավ Հնդկաստանի ամենախոշոր՝ ITV մեդիաընկերության NewsX հեռուստաընկերության հետ համատեղ կազմակերպված «Խաղից դուրս. մարզական մեդիա ապագայի միտումները ու նորամուծությունները» (Beyond the Game: Innovating the Future of Sports Media) խորագրով միջազգային մեդիա համաժողովը:

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի և Հնդկաստանի մեդիաոլորտի ներկայացուցիչներ, մարզական մեկնաբաններ, ուսանողներ:

Համաժողովի շրջանակներում Հնդկաստանի NewsX հեռուստաընկերության համահիմնադիր, Inception Global մեդիա հարթակի հիմնադիր, մի քանի տասնյակից ավելի գիտական հոդվածների և հինգ գրքի հեղինակ Սունիլ Կարլան ներկայացրեց մարզական լրագրության ժամանակակից միտումներն ու զարգացման հեռանկարները:

Համաժողովի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկմանը NEWS.am կայքի լրագրող, Expert հաղրոդման հեղինակ Թագուհի Մելքոնյանը պատմեց NEWS.am լրատվական գործակալության 15-ամյա գործունեության մասին` ներկայացնելով մեր խմբագրությունում արհեստական բանականության գործիքների կիրառման փորձը, ինչպես նաև այն մասին, թե ինչպես ԱԲ-ն ապագայում կփոխի մեդիադաշտը:

Նույն օրը Հնդկաստանի առաջատար հեռուստաընկերության ներկայացուցիչ Սունիլ Կարլանը հայ մասնագետների համար վարպետության դաս անցկացրեց՝ ներկայացնելով մարզական մեդիայում աշխատելու ժամանակակից պահանջները, ինտերակտիվ բովանդակության ստեղծման առավելությունները՝ կիսվելով օլիմպիական խաղերի և համաշխարհային սպորտային հեղինակավոր իրադարձությունների լուսաբանման իր փորձով:

IMG_6901.JPG (80 KB)

Taguhi Melkonyan.jpg (50 KB)

442472506_3650730565243041_4877365224092265063_n.jpg (34 KB)

451103058_3650730575243040_3950663868530179681_n.jpg (61 KB)

451299447_3650749221907842_4115647788320221780_n.jpg (82 KB)

451508465_8015689748488485_3730740037618517129_n.jpg (48 KB)