Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն աջակցել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հայտարարությանը Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։ Այս մասին նա գրել է X սոցցանցում։

«Հաշվի առնելով, որ մենք պետք է պաշտպանենք ժողովրդավարությունը, դա պետք է տեղի ունենա»,- գրել է նա։

Չորեքշաբթի Թրամփը պաշտպանել է Ուկրաինայում ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը՝ մատնանշելով Վլադիմիր Զելենսկու ժողովրդական աջակցության ցածր մակարդակը։

Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է, որ Ուկրաինայում «շատ ժամանակ է անցել» վերջին ընտրություններից հետո, մինչդեռ Կիեւի ռեժիմի ղեկավարի վարկանիշն ընկել է մինչեւ չորս տոկոս։ Նա նաեւ նշել է, որ նոր նախագահի ընտրության հարցը Ռուսաստանի պահանջը չէ, այլ անհանգստացնում է «շատ» երկրների։