Մեկնաբանելով պաշտոնը ստանձնելուց հետո Կոնգրեսում Դոնալդ Թրամփի առաջին ելույթը՝ համաշխարհային լրատվամիջոցները նշել են ոչ միայն դրանում բարձրացված խնդիրները, այլեւ ելույթի տոնայնությունը։

Politico (Առլինգտոն, ԱՄՆ)

Ելույթը ցույց տվեց, թե որքան յուրահատուկ է այս նախագահը, որքան անկաշկանդ է պատշաճ քաղաքական վարքագծի նորմերից եւ որքան արդյունավետ է իր ունկնդիրներին հուզական հզոր ուղերձներ հաղորդելու հարցում:

Le Monde (Փարիզ, Ֆրանսիա)

Դոնալդ Թրամփի անզիջում ելույթը Կոնգրեսում գովաբանում է իր նախագահության առաջին շաբաթների ցնցող ազդեցությունը

Եվ նա անընդհատ շարունակում էր, նույնիսկ երբ հանրապետական​​կոնգրեսականների ոգեւորությունն արդեն սպառվել էր։ Նրանք, սակայն, տեղից վեր թռան՝ հռետորին ծափահարելու... «Ամերիկան ​​վերադարձավ»,- ելույթի սկզբում ինքն իրեն շնորհավորեց նա։ Ջո Բայդենը նույն արտահայտությունն օգտագործել էր իր 2021թ. նախագահության սկզբում։ Բայց այս երկուսն իրենց գլխում ակնհայտորեն չունեին նույն երկիրը եւ համաշխարհային քաղաքականության մեջ նրա տեղի մասին նույն տեսլականը։

Financial Times (Լոնդոն, Մեծ Բրիտանիա)

Դոնալդ Թրամփն անհարգալից ելույթում զգուշացրել է, որ մաքսատուրքերը «որոշ անհարմարություններ» կառաջացնեն

Ելույթը, որը տեւեց ավելի քան 90 րոպե՝ մինչ պառակտված Կոնգրեսը, որտեղ դեմոկրատները բողոքի պաստառեր էին ցույց տալիս, ավարտում է վեց դրամատիկ շաբաթները, որոնք նշանավորվել են Թրամփի ագրեսիվ օրակարգով` ԱՄՆ առեւտրի եւ արտաքին քաղաքականության վերակառուցման եւ ամբողջ կառավարությունում լայնածավալ փոփոխություններ իրականացնելու համար:

China Daily (Պեկին, Չինաստան)

Թրամփը Կոնգրեսի առջեւ ելույթ ունեցավ առանց ձեւականության

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթն օգտագործեց... իր երկրորդ ժամկետի առաջին 43 օրերի ձեռքբերումները գովաբանելու համար՝ միաժամանակ քննադատելով դեմոկրատ հակառակորդներին եւ հայտարարելով, որ ապրիլի 2-ին լայնածավալ փոխադարձ մաքսատուրքեր կսահմանի։

The New York Post (Նյու Յորք, ԱՄՆ)

Թրամփի ելույթը ստիպեց ամերիկացիներին երազել, դեմոկրատներին՝ տառապել

Նա օգտագործեց իր ողջ տաղանդը՝ ցույց տալու իսկական անզիջում մարդու բոլոր արժանիքները... Իր ողջ ելույթի ընթացքում Թրամփն առաջարկեց միայն այն, ինչը համապատասխանում է ողջախոհությանը. երկու սեռ, վարձել եւ առաջ մղել աշխատակիցների՝ հիմնվելով նրանց իրական արժանիքների վրա, փակել անհեթեթ նախաձեռնությունները՝ կառավարության օպտիմալացման վարչության օգնությամբ... փակել սահմանն առանց օրինագծի, որը, ինչպես դեմոկրատներն ասում էին մի ամբողջ տարի, խնդրի միակ լուծումն է, Ուկրաինայում արժանապատիվ խաղաղության հասնելու իրական հեռանկարը։

Focus (Բեռլին, Գերմանիա)

Մենք տեսնում ենք երկակի Թրամփին՝ նա սխալվում է մի գլխավոր հարցում

Դոնալդ Թրամփը ներկայացել է Կոնգրեսի երկու պալատների առջեւ՝ ելույթով նշելու իրեն եւ իր նախագահության առաջին շաբաթները։ Նախագահը չէր, որ խոսեց։ Դա հաղթանակողն էր։ Ոչ թե ԱՄՆ կառավարության ղեկավարը, այլ խորապես համոզված մեկը, որն ի վիճակի է երկնակամարը պահել իր ուսերին, ինչպես ժամանակին Ատլասը... Տարբերություն՝ Ատլասը այս հանձնարարությունը ստացել է Զեւսից, Թրամփը կարծում է, որ աշխարհի փրկությունն իրեն վստահել են ամերիկացի ընտրողները։