Ֆրանսիացի որսորդ, 81-ամյա Անդրե Ռիվզը կանգնել է դատարանի առաջ՝ Պիրենեյներում իր վրա հարձակված արջի սպանության մեղադրանքով, հայտնում է The Guardian-ը։
Գորշ արջը Ֆրանսիան և Իսպանիան բաժանող լեռնազանգվածում պաշտպանված կենդանատեսակ է:
Ռիվզն այդ պահին զբաղված էր վայրի խոզի որսով, երբ նրա վրա հարձակվել է էգ արջը:
Միջադեպը տեղի է ունեցել 2021 թվականի նոյեմբերի 20-ին, երբ անտառից Ռիվզի դիմաց են դուրս եկել երկու արջի քոթոթներ։ Հետո հայտնվել է նրանց մայրը, նետվել ծեր որսորդի վրա ու մի քանի մետր քարշ տվել։ Ռիվզը կրակել և սպանել է կենդանուն։
Ռիվզը ոտքի վնասվածքներ էր ստացել և ցնցակաթված ստացել: Նախքան Ռիվզին ուղղաթիռով տարհանելը նրա որսորդ ընկերոջը հաջողվել է դադարեցնել արյունահոսությունը:
Քննության տվյալներով՝ արջը սպանվել է որսի թույլատրելի գոտուց 400 մետր հեռավորության վրա։
Դեպքը վրդովմունքի փոթորիկ է առաջացրել Արյեժ դեպարտամենտում, որտեղ որսորդներն ի պաշտպանություն Ռիվզի բողոքի ցույց են կազմակերպել։
Ինքը՝ որսորդը պատմել է, որ իրեն այլ ելք չէր մնացել, քան կրակել արջի վրա։
Տասնհինգ այլ որսորդների, որոնք ևս մասնակցել են որսին, մեղադրվել են զանազան իրավախախտումների, ներառյալ՝ Պիրենեյան ամենահին արգելոցներից մեկում՝ Մոն Վալյե արգելոցում որս կատարելու համար:
Որսորդները պնդել են նաև, որ արգելոցի սահմանները հստակ գծանշված չեն։
2023 թվականի տվյալներով Պիրենեյներում ներկայում ավելի քան 80 արջ է ապրում։





























