Հինգշաբթի առավոտյան նավթի գինը նվազում է այն բանից հետո, երբ նախորդ օրը գրանցել էր այս տարվա լավագույն ձեռքբերումները՝ կապված այն լուրերի հետ, որ ԱՄՆ-ը կդադարեցնի մի շարք երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքեր մտցնելը:

Brent մակնիշի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 0,7 դոլարով (1,07 տոկոս)՝ հասնելով 64,78 դոլարի մեկ բարելի դիմաց։ Չորեքշաբթի պայմանագրերը թանկացել են 2,66 դոլարով (4,23 տոկոս)՝ հասնելով 65,48 դոլարի մեկ բարելի դիմաց։

WTI-ի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում նվազել են 0,58 դոլարով (0,93 տոկոս)՝ հասնելով 61,77 դոլարի մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդի արդյունքներով այս պայմանագրերի արժեքն աճել է 2,77 դոլարով (4,65 տոկոս)՝ հասնելով 62,35 դոլարի մեկ բարելի դիմաց։