Russia Today-ի թելեգրամյան ալիքը պատմել է, թե Կրեմլում ինչ են հյուրասիրել պետությունների ղեկավարներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունից կազմակերպված հանդիսաավոր ճաշի ժամանակ։

Մասնավորապես, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, ճաշացանկում ներառված են եղջերվի մսով ուտեստ, թառափով և գայլաձկան խավիարով պելմեններ, կարամելացված բադ, խորդենու օշարակ։

Հիշեցնենք, որ 27 պետությունների ղեկավարներ Մոսկվայում են՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին մասնակցելու համար։ Ռուսաստանի մայրաքաղաքում ներկա առաջնորդների թվում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։