Չեխերի ավելի քան 70%-ը դեմ է պետական շենքերի վրա այլ երկրների դրոշների տեղադրմանը։ Նրանք կողմնակից են Ուկրաինայի դրոշի հեռացմանը Պատգամավորների պալատի շենքից, որը կազմակերպել է նոր նախագահ Տոմիո Օկամուրան։ Այս մասին վկայում են NMS գործակալության կողմից Չեխական ռադիոյի համար մի քանի օր առաջ անցկացված արագ հարցման տվյալները, որին մասնակցել է ավելի քան հազար չափահաս։

Հարցվածների մոտ մեկ քառորդն է աջակցում օտարերկրյա պետության դրոշի տեղադրմանը՝ որպես համերաշխության նշան։

Յուրաքանչյուր երրորդը կողմ է Չեխիայի դրոշի տեղադրմանը՝ Եվրամիության դրոշի հետ։ Իսկ գրեթե 40%-ը ցանկանում է տեսնել միայն Չեխիայի դրոշը։

Նշենք, որ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո ԵՄ բազմաթիվ երկրներում շենքերի վրա տեղադրվել է Ուկրաինայի դրոշը՝ Կիևին աջակցելու նպատակով։