Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թելեգրամյան էջում գրել է, որ ուկրաինական պատվիրակությունն այժմ վերադառնում է Ժնևից, որտեղ ամերիկացիների հետ քննարկել են Միացյալ Նահանգներում մշակված պատերազմը դադարեցնելու ծրագիրը։
«Այսօր երեկոյան Ժնևում բանակցությունների ընթացքի և մեր գործընկերների հիմնական կետերի վերաբերյալ սպասում եմ լիաժեք զեկույցի։ Հաղորդագրությունների հիման վրա կորոշենք հաջորդ քայլերը և ժամկետները»,- հավելել է Զելենսկին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ժնևն ավելի վաղ է լքել։ Նա հայտարարել է, որ բանակցություններում «նշանակալի առաջընթաց» է գրանցվել։




























