ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է առաջիկա ամիսներին պաշտոնանկ անել ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելին, հաղորդում է MSNBC-ն՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփը և նրա գլխավոր օգնականները վրդովված են Պատելին քննադատող հաղորդագրություններից՝ ՀԴԲ ռեսուրսների չարաշահման, մասնավորապես՝ իր ընկերուհու անվտանգությունն ապահովելու և ընկերության ինքնաթիռով թռիչքների, ինչպես նաև նախագահի այլ կողմնակիցների հետ ընդհարումների համար։
Աղբյուրները պնդում են, որ հնարավոր իրավահաջորդ է դիտարկվում ՀԴԲ ավագ պաշտոնյա Էնդրյու Բեյլին։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տունն ընդգծել է, որ Պատելը դեռևս նախագահի թիմի առանցքային անդամն է։ Վարչակազմի ներկայացուցիչ Աբիգեյլ Ջեքսոնը հայտարարել է. «ՀԴԲ տնօրեն Պատելը նախագահի թիմի առանցքային անդամ է և անխոնջ աշխատում է բյուրոյի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար»։





























