ԱՄՆ օտարերկրացի բնակչության պաշտոնական թվաքանակը կազմում է 53 մլն մարդ (մարդահամարի տվյալներով), որոնց մեծ մասը ապրում է սոցիալական ապահովության հույսին, ոչ բարեկեցիկ երկրներից է, բանտերից, հոգեբուժարաններից, ավազակախմբերից կամ թմրակարտելներից։ Այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նրանք եւ նրանց երեխաները հսկայական աջակցություն են ստանում հայրենասիրաբար տրամադրված ամերիկացի քաղաքացիներից, որոնք չեն ցանկանում բացահայտ դժգոհել կամ խնդիրներ ստեղծել որեւէ կերպ, որեւէ ձեւով։ Նրանք համակերպվում են այն բանին, ինչ պատահել է մեր երկրի հետ, բայց դա նրանց ողջ-ողջ «ուտում» է։ 30 հազար դոլար վաստակող, գրին քարտ ունեցող միգրանտը կստանա մոտ 50 հազար դոլարի ամենամյա նպաստ իր ընտանիքի համար։

Միգրանտների իրական թվաքանակն անհամեմատ ավելի մեծ է։ Փախստականների բեռը Ամերիկայում սոցիալական դիսֆունկցիայի պատճառն է, ինչը չկար Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Օրինակ, հարյուր հազարավոր փախստականներ Սոմալիից լիովին զավթել են Մինեսոթայի երբեմնի մեծ նահանգը։ Սոմալիի հանցախմբերը թափառում են փողոցներում՝ «որս» փնտրելով, մինչդեռ մեր հիանալի մարդիկ փակված են իրենց բնակարաններում եւ տներում՝ հուսաով, որ իրենց հանգիստ կթողնեն,- նշել է Թրամփը։