Եվրոպական հանձնաժողովում կարծում են, որ հակակոռուպցիոն հետաքննություններն Ուկրաինայում, մասնավորապես, խուզարկությունների անցկացումը թոփ-պաշտոնյաների մոտ, որոնց մեջ է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, վկայում են այն մասին, որ հակակոռուպցիոն մարմիններն Ուկրաինայում աշխատում են։
Այս մասին, ինչպես Բրյուսելից տեղեկացրել է «Европейская правда»-ի թղթակիցը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Եվրահանձնաժողովի գլխավոր ներկայացուցիչ Պաուլա Պինյոն։
Եվրահանձնաժողովը ողջունում է հակակոռուպցիոն հետաքննությունների անցկացումը, որոնք վերաբերում են Ուկրաինայի պաշտոնյաների բարձրագույն օղակին։
«Մենք հասկանում ենք, որ շարունակվում են հետաքննությունները, եւ մենք շատ ենք հարգում այդ հետաքննությունները, որոնք վկայում են այն մասին, որ Ուկրաինայում հակակոռուպցիոն մարմինները կատարում են իրենց աշխատանքտ»,- հայտնել է Պինյոն՝ մեկնաբանելով Երմակի տան խուզարկությունը։
Նա ընդգծել է, որ այդ փաստը «ցույց է տալիս, որ հակակոռուպցիոն մարմիններն իսկապես գոյություն ունեն, եւ նրանց թույլատրված է գործել»։
Ուրբաթ օրվա ճեպազրույցում պատասխանելով դրա վերաբերյալ հարցին՝ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը նշել է, որ Ուկրաինան դժվար պահ է ապրում, իսկ հնարավոր կոռուպցիայի հարցը իշխանության բարձր օղակներում չի նպաստում շարունակվող խաղաղ բանակցություններին, տեղեկացրել է RMF24-ը։
«Դա վատ նորություն է Լեհաստանի եւ Արեւմտյան Եվրոպայի համար, որի անվտանգության սահմանը ներկայում անցնում է ռուս-ուկրաինական ճակատով»,- հայտնել է նա։
Նա հույս է հայտնել, որ «Ուկրաինայի հերոսական պաշտպանությունը, որն իրականացվում է վերջին չորս տարիների ընթացքում, չի դադարի հատուկ հույզեր առաջացնող խնդիրներով, իսկ այդ հույզերը, անշուշտ, կթեժացվեն Ուկրաինայի թշնամական ուժերի կողմից»։





























