Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարական է տվել, հաղորդում է РБК-Украина-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երեկոյան ելույթին։

Ըստ «Украинской правда»-ի՝ Զելենսկին անձամբ է ազատել Երմակին։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի է դարձել Երմակի բնակարանում խուզարկությունների մասին։

Ավելի ուշ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն և կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը հաստատել են այդ տեղեկությունը։

Նշվել է, որ քննչական գործողությունները թույլատրված են և իրականացվում են քննության շրջանակում։