Շվեդիան և Դանիան համատեղ կերպով կգնեն և Ուկրաինային կմատակարարեն 290 միլիոն դոլար արժողությամբ հակաօդային պաշտպանության համակարգեր։ Երեքշաբթի օրը հաղորդել են արևմտյան լրատվամիջոցները։

«Շվեդիան 2,1 միլիարդ շվեդական կրոն (մոտ 234,5 մլն դոլար) կհատկացնի BAE Systems Bofors պաշտպանական կոնցեռնի շվեդական ստորաբաժանման կողմից մշակված Tridon զենիթային համալիրների գնման համար, իսկ Դանիան մոտ 500 միլիոն դանիական կրոն (մոտ $55,8 մլն) կներդնի», — լրատվամիջոցները մեջբերում են Շվեդիայի պաշտպանության նախարար Պալ Յոնսոնի հայտարարությունը։

«Սա նշանակում է, որ Ուկրաինան կկարողանա ՀՕՊ (հակաօդային պաշտպանության) մի ամբողջ գումարտակ տեղակայել, եթե ցանկանա», — ասել է նա Գյոթեբորգում իր դանիացի գործընկեր Տրուելս Լունդ Պոուլսենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Շվեդ նախարարի խոսքով՝ «այս գնումը ոչ միայն աջակցում է Ուկրաինային, այլև ամրապնդում է Շվեդիայի արտադրական կարողությունները»: