Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ժամանել է Կիև, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ հղում անելով Լեհաստանի կառավարության գրասենյակին։ Այցի օրակարգը դեռևս չի նշվում։
Տուսկն ավելի վաղ հայտարարել էր, որ Վլադիմիր Զելենսկու հրավերով կայցելի Ուկրաինա։
Լեհաստանի վարչապետին կայարանում դիմավորելու լուսանկարը հրապարակել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան՝ հետևյալ մեկնաբանությամբ. «Կարևոր է իսկական բարեկամի այցը»:
«Լեհաստանը առաջատար է Ուկրաինային աջակցելու հարցում՝ ներառյալ էներգետիկ օգնությունը։ Մենք բարձր ենք գնահատում այս համերաշխությունը և մեր ռազմավարական գործընկերությունը», - X-ի իր էջում գրել է նախարարը։


























