Իտալիայի Գալիպոլի քաղաքի ափերի մոտակայքում պատահաբար հին հռոմեական խորտակված առևտրային նավի լավ պահպանված մնացորդներ են հայտնաբերվել, գրում է Divernet-ը։
Անսովոր հայտնագործությունը գրանցվել է Հոնիական ծովի հատակի սովորական սկանավորման ժամանակ։ Տեղանքն ուսումնասիրելու համար արհեստավարժ ջրասուզակներ են հրավիրվել, որոնք մ.թ.ա. 4-րդ դարում խորտակված մեծ նավի գրեթե ամբողջական բեկորներ են հայտնաբերել։
Ենթադրվում է, որ նավը ուղևորվել է Հյուսիսային Աֆրիկայից և բեռնված է եղել անտիկ ժամանակների հարյուրավոր ամֆորաներով, որոնցից շատերը պահպանվել են նավի վրա։ Կավե անոթներն օգտագործվել են ձկան գարում սոուս, յուղ և գինի տեղափոխելու համար։ Փորձագետները նշում են, որ պահպանված ամֆորաների մեծ քանակը գտածոն եզակի է դարձնում։
Նավի խորտակման հետազոտության համար հատկացվել են հարյուր հազարավոր եվրոներ։ Ակնկալվում է, որ հետազոտությունը գիտնականներին կօգնի ավելին իմանալ Հռոմեական կայսրության առևտրի, շինարարական տեխնոլոգիաների և ծովային ուղիների մասին։




























