Կիլաուեա հրաբուխը ժայթքել է Հավայան կղզիներում: ԱՄՆ երկրաբանական ծառայությունը այս մասին հայտնել է մարտի 11-ին:
«Հալեմաումաումաու խառնարանում լավայի շատրվանները սկսել են ժայթքել տեղական ժամանակով ժամը 9:17-ին և դեռևս ժայթքում են: Հավայան կղզիների հրաբխային ազգային պարկի դիտակետերի մոտ գրանցվել են մինչև ֆուտբոլային գնդակի չափի մոխրի մասնիկներ», - նշվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդվել է, որ հարավային և հյուսիսային խառնարաններից ժայթքող լավայի շատրվանները հասնում են մինչև 400 մետր բարձրության:
Այս ուժգնությամբ վերջին ժայթքումը գրանցվել է փետրվարին:





























