Գիֆու քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է ջրահեռացման ծառայության պետին, որը կասկածվում է երկաթուղային կայարանի զուգարանում 46-ամյա տղամարդու վրա հարձակվելու մեջ։ Այս մասին հայտնել է Japan Today պարբերականը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
«Ոստիկանությունից հայտնել են, որ տղամարդիկ միմյանց չեն ճանաչել։ Ձերբակալման պահին պաշտոնյան եղել է ալկոհոլի ազդեցության տակ», — ասվում է հաղորդագրության մեջ։
Լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակվողը կծել է տղամարդու ձեռքը։ Նշվում է, որ ձերբակալությունից հետո քաղաքային պաշտոնյան չի ընդունել իր մեղքը, քանի որ «ոչինչ չի հիշել»։ Կոնֆլիկտի պատճառը մնում է անհայտ։





























