Անցած գիշեր Դելիի Ուտտամ Նագար ետնախորշում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով 300-400 կառույց է ոչնչացվել: Այս մասին հայտնել է India TV հեռուստաալիքը։

Դեպքի վայր են ժամանել 23 հրշեջ մեքենաներ։ Մի քանի ժամ անց հաջողվել է մեկուսացնել հրդեհը։ Բռնկման պատճառը մինչ այժմ պարզ չէ։

«Այս պահին զոհերի մասին տեղեկություններ չկան», — հայտնել է Դելիի հրշեջ ծառայությունը։