Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հրաժարվել է պաշտոնանկ անել կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարար Յոհեյ Մացումոտոյին՝ նրա արտամուսնական կապի մասին լուրերի պատճառով։
«Ես ուզում եմ, որ [Մացումոտոն] իր ողջ ուժերն ուղղի իր աշխատանքին», — ասել է Տակաիչին խորհրդարանական լսումների ժամանակ։
Կրթության, մշակույթի և գիտության նախարարը ներկա է եղել խորհրդարանական լսումներին և ներողություն է խնդրել անցյալի արարքների համար։ Նա ընդգծել է, որ դա հին պատմություն է և ինքն արդեն ամեն ինչ հարթել է ընտանիքում։
ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Մացումոտոն արտամուսնական կապի մեջ է եղել նախքան իր պաշտոնը ստանձնելը։





























