Իրանի բուհերի առնվազն 33 ուսանող է զոհվել Իրանի տարածքին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության գիտության նախարարի օգնական Մոհամմադ Ալի Դադգոստարնիան։
«Սիոնիստական ռեժիմի և ամերիկյան թշնամու՝ մեր սիրելի Իրանի տարածքի դեմ իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհված ուսանողների թիվը հասել է 33-ի», - նրա խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը:





























