Իրանը դատապարտել է Եվրոպական միությանը՝ մեղադրելով դաշինքին երկրի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածներին օժանդակելու մեջ։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ պատերազմի նկատմամբ Եվրոպայի արձագանքը փաստացի աջակցություն է նշանակում այդ հարձակումներին։
«ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացվող ագրեսիայի, դաժանության և վայրագությունների պայմաններում Եվրոպական միության անտարբերությունն ու լռելյայն համաձայնությունը ոչ այլ ինչ է, քան հանցակցություն», — գրել է Բաղային X սոցիալական ցանցում





























