Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է «զավթել Լիբանանի տարածքի մի մասը», եթե «Հըզբոլլահ»-ի հարձակումները շարունակվեն։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ վերջնագիր է ներկայացրել Լիբանանի կառավարությանը. կամ այն ​​դադարեցնի «Հըզբոլլահ»-ի հարձակումները Իսրայելի հյուսիսի վրա, կամ իսրայելական բանակը կներխուժի Լիբանանի տարածք և «կատարի դա ինքնուրույն»։

«Երեկ «Հըզբոլլահ»-ը հզոր հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայել պետությանը»,- Կացի խոսքերն է մեջբերել The Times of Israel-ը։