Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչ է արել հարևան երկրներին փակել ամերիկյան ռազմաբազաները։ Մոջթաբա Խամենեիի հայտարարությունը տարածել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Խամենեին հայտարարել է, որ Իրանն ուղղակի նախազգուշացում է տվել տարածաշրջանի երկրներում գտնվող ռազմաբազաների վրա հարձակումների վերաբերյալ։ «Այսուհետ մենք կրկին, հարկադրաբար, կշարունակենք դա», - ասել է նա։
Խամենեին հավելել է, որ Իրանը ցամաքային կամ ծովային սահմաններ ունի 15 հարևան երկրների հետ և երկիրը միշտ ձգտել է ջերմ ու կառուցողական շփումներ պահպանել նրանց բոլորի հետ։




























