Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) լայնածավալ հարվածների շարք են սկսել Թեհրանում, ասվում է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ։

Նշվում է, որ հարվածներն ուղղված են Իրանի իշխանությունների ենթակառուցվածքներին։

Press TV-ն իր հերթին հաղորդել է, որ «Իրանի զինված ուժերը և դիմադրության խմբերը տարածաշրջանում շարունակել են պատասխան ռազմական գործողությունները Միացյալ Նահանգների և Իսրայելի ռեժիմի դեմ հինգշաբթի՝ մարտի 12-ին»։