Բելգրադը հարաբերություններ է պահպանում ՆԱՏՕ-ի հետ, բայց մտադիր է չեզոքություն պահել եւ չի անդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին։ Այս մասին հայտնել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը Սերբիայի Ռադիոյի եւ հեռուստատեսության եթերում։

«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, մենք կոռեկտ հարաբերություններ ունենք, բայց չենք անդամակցի ՆԱՏՕ-ին, չեզոքություն կպահպանենք»,- նշել է Վուչիչը։