Հարավային Կորեայի նախագահի վարչակազմը կիրակի օրը հայտարարել է, որ ուշադիր կքնարկի դաշնակիցներին ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը՝  Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովելու համար ռազմանավեր ուղարկելու մասին, հաղորդում է Reuters-ը։

«Մենք սերտորեն կգործակցենք ԱՄՆ-ի հետ այս հարցում և որոշում կընդունենք մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո», – նշված է գերատեսչության հայտարարությունում։

Ավելի վաղ Ճապոնիայում հայտարարել էին, որ ճապոնական ռազմական նավեր Մերձավոր Արևելք ուղարկելու ցանկացած որոշում «լուրջ խոչընդոտների» կհանդիպի։

Իր հերթին Ֆրանսիան հերքել էր տեղեկությունը, թե երկրի ռազմածովային ուժերը պատրաստվում են Մերձավոր Արևելք 10 ռազմանավ ուղարկել։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը մարտի 14-ին Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ բազմաթիվ երկրներ, հատկապես նրանք, որոնք տուժել են Հորմուզի նեղուցը փակելու Իրանի փորձից, կարող են ԱՄՆ-ի հետ միասին ռազմական նավեր ուղարկել՝ նեղուցը բաց և անվտանգ պահելու համար։

Թրամփը, մասնավորապես, նշել էր Չինաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հարավային Կորեան և Միացյալ Թագավորությունը։