Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է, որ իր ռազմաօդային ուժերը հարվածների նոր ալիք են հասցրել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին:
Ըստ ՑԱՀԱԼ-ի հայտարարության, հարվածներ են հասցվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և «Բասիջ» ստորաբաժանման «մի քանի կենտրոնական հրամանատարական կենտրոնների»։
Իսրայելական բանակի պնդմամբ՝ այդ օբյեկտներն օգտագործվել են գործողությունների համակարգման, ինչպես նաև Իսրայելի և տարածաշրջանի այլ երկրների վրա հարձակումների պլանավորման համար:
Իսրայելի բանակը հայտարարել է, որ ընդլայնում է հարվածների մասշտաբները ողջ արևմտյան և կենտրոնական Իրանում գտնվող այն օբյեկտների ուղղությամբ, որոնք անվանում է «կառավարական հրամանատարական և վերահսկման ենթակառուցվածքներ»: