Ադրբեջանում ձերբակալվել է Ալիևների ընտանիքին շանտաժի ենթարկած տղամարդը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Նշվում է, որ «տարվա սկզբից ի վեր արտասահմանում բնակվող բլոգերներ, նրանց թվում՝ Մեհման Հուսեյնովը, Էմին Հուսեյնովը և Գաբիլ Մամեդովը, տարբեր հարթակներում Ալենա Ալիևայի մասին զրպարտչական նյութեր են տարածել»։

Պարզաբանվում է, որ Հուսեյնովն իր ուղիղ եթերից մեկի ժամանակ կեղծ տեսանյութերի հատվածներ է ցուցադրել։