Էկվադորի Los Lobos հանցախմբի պարագլուխ Խուան Կառլոսը, որը հայտնի է Lobo Menor մականունով, ձերբակալվել է Մեքսիկայի մայրաքաղաքում: Դրա մասին հայտարարել է երկրի հասարակական անվտանգության նախարար Օմար Գարսիա Հարֆուշը:
«Հետախուզական աշխատանքների և միջազգային համագործակցության արդյունքում [մեքսիկական անվտանգության և ներգաղթի] պաշտոնյաները Մեխիկոյում ձերբակալել են Էկվադորում գործող Los Lobos հանցախմբի առաջնորդ Խուան Կառլոս Ն.-ին, որը հայտնի է որպես Lobo Menor»,- X-ում գրել է նախարարը:
Նա նշել է, որ ձերբակալվածի նկատմամբ Ինտերպոլի «կարմիր շրջաբերական» է հայտարարվել և կապված է թմրանյութերի ապօրինի շրջանառության, շորթման և սպանության հետ: Բացի դրաից, Հարավային Ամերիկայի երկրների իշխանությունները նրան համարում են Էկվադորում նախկին նախագահի թեկնածուի սպանության մեջ ներգրավված հիմնական դեմք:
Գարսիա Հարֆուշը շնորհակալություն է հայտնել կոլումբիական ոստիկանությանը հանցագործին գտնելու գործում ցուցաբերած օգնության համար՝ ընդգծելով միջազգային հանցավորության դեմ պայքարում երկրի հանձնառությունը:





























