Հարավային Կորեայի Տեջոն քաղաքի ավտոպահեստամասերի գործարանում բռնկված հրդեհի հետեւանքով առնվազն 50 մարդ տուժել է։ Այս մասին հաղորդել է Yonhap գործակալությունը։
35 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել։ Հարավային Կորեայի վարչապետ Կիմ Մին Սոկը արձագանքել է միջադեպին՝ կարգադրելով տեղի արտակարգ ծառայություններին օգտագործել առկա բոլոր ռեսուրսներն ու անձնակազմը՝ հրդեհը մարելու համար։
Հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով ժամը մոտ 13:17-ին։ Հրդեհի մարմանը ներգրավված են 240 մարդ եւ մոտ 70 միավոր տեխնիկա։





























