Չեխիայի արևելքի Պարդուբիցե քաղաքի արդյունաբերական օբյեկտում տեղի ունեցած հրդեհը հետաքննվում է որպես հնարավոր ահաբեկչական հարձակում, երբ մի խումբ պատասխանատվություն է ստանձնել և այն կապել Գազայում պատերազմի հետ, գրում է Euractiv-ը։
Հրդեհը տարածվել է LPP Holding ընկերությանը պատկանող օբյեկտում. LPP Holding-ը 2023 թվականին հայտարարել է իսրայելական Elbit Systems ընկերության հետ անօդաչու թռչող սարքեր մշակելու գործընկերության մասին։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ավելի վաղ անհայտ խումբը, որն իրեն անվանում է «Երկրաշարժի խմբակցություն»։ Խումբն օբյեկտը բնութագրել է որպես «Եվրոպայում Իսրայելի զենքի արդյունաբերության կենտրոն» և հայտարարել, որ հարձակումը նպատակ ուներ խափանելու Իսրայելի գործողությունները Գազայում։
Ներքին գործերի նախարար Լյուբոմիր Մետնարը խորհրդակցություն է հրավիրել՝ հայտարարելով, որ հետագա սպառնալիքի որևէ նշան չկա։
Ոստիկանությունը հաստատել է, որ հրդեհը բռնկել է կանխամտածված հրկիզման արդյունքում։ Հետաքննիչները դիտարկում են մի քանի ուղղություններ և փնտրում են կասկածյալների։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան, սակայն հաստատվել է գույքային վնասը։
Վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ միջադեպը «շատ լուրջ» է։
Իսրայելը Չեխիայի Հանրապետության հիմնական գործընկերն է ժամանակակից ՀՕՊ համակարգի մշակման, առաջադեմ համակարգերի մատակարարման և չեխական ընկերությունների ու փորձագիտության ինտեգրման գործում։



























