Նյու Յորքի «Լա Գուարդիա» օդանավակայանը փակվել է թռիչքուղու վրա ինքնաթիռի և հրշեջ մեքենայի բախման պատճառով։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Flightradar24 ծառայության մամուլի քարտուղարությունը:

«Նյու Յորքի «Լա Գուարդիա» օդանավակայանն այս պահին փակ է այն բանից հետո, երբ Air Canada ավիաընկերության ժամանած Express CRJ-900 ինքնաթիռը բախվել է վերգետնյա տրանսպորտային միջոցի», — ասված է հաղորդագրության մեջ:

Ծառայության տվյալներով՝ ուղևորների իջեցումից հետո ինքնաթիռի քթամասը բարձրացած է եղել:

Մարտի 21-ի առավոտյան հայտնի է դարձել, որ «Լա Գուարդիա» օդանավակայանում ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենայի։ Ինչպես գրել է Life պարբերականը՝ վկայակոչելով SHOT Telegram-ալիքը, խոսքը Air Canada Express ավիաընկերության CRJ-900 օդանավի մասին է։ Նշվում է, որ բախման հետևանքով զոհվել է երկու մարդ, տասնյակ մարդիկ տուժել են։

Ներկայում դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Մասնագետները պարզում են բախման պատճառներն ու հանգամանքները։