Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ Իրանի հետ պատերազմում մարտական ​​գործողությունների սրումից ի վեր Լիբանանում սպանվել է «Հեզբոլլահ» շարժման առնվազն 800 մարտիկ։

ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ նրանց թվում են շարժման «Ռադվան» էլիտար ստորաբաժանման հարյուրավոր անդամներ։

Միեւնույն ժամանակ, Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Լիբանանում մարտական ​​գործողությունների ժամանակ զոհվել է առնվազն 1 189 մարդ։ ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ անցած հանգստյան օրրեին հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի մոտ 170 թիրախների, ցամաքային ուժերը շարունակում են գործել Լիբանանի հարավում։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ զորքերը հանգստյան օրերին իրականացրած գործողության ժամանակ հայտնաբերել են զենք եւ ոչնչացրել են  «Հեզբոլլահի» տասնյակ գրոհայինների, ներառյալ նրանց, ովքեր հրթիռներ են արձակել Իսրայելի եւ նրա զինված ուժերի վրա։