ԱՄՆ-ում Frontier Airlines ավիաընկերության՝ Քոլամբուս քաղաքից մեկնած ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ատլանտայի միջազգային օդանավակայանում։ Ինչպես հայտնում է The Times Now-ն, պատճառը օդաչուների հաղորդումն է եղել ինքնաթիռի հնարավոր զավթման մասին։

Հոդվածում հստակեցվում է, որ F9-2539 չվերթի անձնակազմը թռիչքի ժամանակ հայտարարել է չորրորդ (բարձրագույն) մակարդակի տագնապ: Այս ազդանշանը վկայում է ուղևորների անկարգապահ վարքագծի մասին: Դրանից հետո Airbus A320 ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել և ուղղորդվել դեպի հեռավոր թռիչքուղի, որտեղ այն շրջափակվել է արտակարգ ծառայությունների կողմից:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ինքնաթիռի առջնամասում գտնվող ուղևորներից մեկը սպառնացել է մեկ այլ անձի և պնդել, թե օդանավում ռումբ կա: Օդանավը գրեթե երկու ժամ մնացել է գետնին, մինչև հատուկ նշանակության ջոկատը բարձրացել է տախտակամած և դուրս բերել ուղևորին: Միջադեպը չի ազդել օդանավակայանի բնականոն աշխատանքի վրա: