Հուլիսի 15-ին, ամերիկյան սենատը հաստատել է ռազմա-ծովային օդանավատորմի նախկին գեներալ, նախկին տիեզերագնաց Չարլզ Բոլդենի թեկնածությունը Աէրոտիեզերագնացության ազգային գործակալության (ՆԱՍԱ) ղեկավարի պաշտոնում։ Բոլդենը դարձավ ՆԱՍԱ-ի առաջին սեւամորդ ղեկավարը: Նրա թեկնածությունը առաջարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
Ռազմա-ծովային օդանավատորմում Չարլզ Բոլդենը ծառայել է 34 տարի, նա երրորդ ռազմա-ծովային ավիաէսկադրիլիայի ղեկավարի պաշտոնից հանգստի է անցել 2003 թ-ին։ Ներկայումս, գեներալը «JackandPanther» խորհրդատվական ընկերության ղեկավարներից մեկն է։
Բոլդենը մասնակցել է Վիետնամական պատերազմին՝ իրականացնելով ավելի քան 100 թռիչք։ 1980թ-ից մինչեւ 1986թ-ը նա ՆԱՍԱ-ի տիեզերագնացներից էր. երկու անձնակազմերում նա եղել է որպես տիեզերագնաց-օդաչու, իսկ մյուս երկուսում՝ տիեզերանավի հրամանատար։ 1986թ-ից հետո նշանակվել է «Johnson Space Center»-ի անվտանգության բաժնի ղեկավար, այնուհետեւ՝ աշխատել է ՆԱՍԱ-ի աշխատակազմում։




























