Թուրքիայի Անվտանգության խորհուրդն աջակցել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային: Անկարայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ անցկացված Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով  հռչակագրում նշված է, որ Հայաստանը «տարիներ շարունակ ապօրինի օկուպացված է պահում ադրբեջանական տարածքները», փոխանցում է «Անադոլու» գործակալությունը:

«Թուրքիան աջակցում է ցանկացած որոշմանը, որը եղբայրական ադրբեջանցի ժողովուրդը կընդունի իր արդարացի պայքարում»,- նշված է հռչակագրում: