News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մահացել է ՀՀ նախկին պետնախարար, աշխարհահռչակ հնագետ Գրիգոր Արեշյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը: 

Գրիգոր Արեշյանը ծնվել է 1949 թվականի մայիսի 13-ին Երեւանում:

1966-1970՝ Երեւանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետ:

1970-1973՝ Երեւանի պետական համալսարանի ասպիրանտ, պատմական գիտությունների թեկնածու:

1970-1973՝ Երեւանի պետական համալսարանի հնագիտության ամբիոնում լաբորանտ:

1973-1980՝ կրտսեր գիտաշխատող Երեւանի պետական համալսարանի հայագիտության կենտրոնում:

1980-1981՝ ավագ գիտաշխատող, ապա Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին կից հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ:

1981-1987՝ Երեւանի պետական համալսարանի լաբորատորայի վարիչ:

1987 թվականից՝ Երեւանի պետական համալսարանի դոցենտ:

1987-1991՝ Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտի տնօրենի տեղակալ:

1991-1992՝ Հայաստանի պետական նախարար, ղեկավարում էր Ռուսաստանի հետ բանակցություններում պետական պատվիրակությունը:

Ավելի ուշ տեղափոխվել է ԱՄՆ, աշխատել Լոս Անջելեսում Կալիֆոռնիական համալսարանին կից Հնագիտական կենտրոնում: ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2014թ.):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ