News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Նորք» ԻԿՀ տնօրեն Մհեր Դավիդյանցն այսօր՝ օգոստոսի 8–ին հրավիրել է արտահերթ ժողով հիվանդանոցի անձնակազմի հետ։  Տեղեկացնելով, որ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, Մհեր Դավիդյանցը ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում: Այս մասին տեղեկացնում է «Նորք» ԻԿՀ ֆեյսբուքյան էջը։

Իր խոսքում պարոն Դավիդյանցը խորին շնորհակալություն հայտնեց ողջ անձնակազմին 2 տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար, և հատկապես այն ահռելի աշխատանքի, որը կատարել է «Նորք» ԻԿՀ-ը անձնակազմը COVID 19 համավարակի շրջանում։

Հիվանդանոցի ողջ անձնակազմը հայտնում է իր երախտագիտությունը և շնորհակալական խոսքը հարգարժան Մհեր Դավիդյանցին, իր կատարած անգնահատելի աշխատանքի համար։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Արսեն Թորոսյանը պաշտոնանկ է անելու «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցին։ 168.am–ը մի քանի օր առաջ գրել էր, որ վերջինս արդեն տեղեկացվել է իր պաշտոնանկության մասին, Թորոսյանը նրան հրահանգել է հնարավորինս արագ ավարտին հասցնել կիաստ գործերը։

«Արսեն Թորոսյանը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն է նշանակելու սորոսական, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու, իր մտերիմ Հովհաննես Մադոյանին։ Վերջինս ընդգծված սորոսական է, ավելի քանի 15 տարի աշխատում է ՀԿ ոլորտում, զբաղվում է ՄԻԱՎ վարակակիրների շահերի պաշտպանությամբ»,– գրել էր կայքը։

Արսեն Թորոսյանը սորոսական ՀԿ-ի ղեկավարին Նորքի ինֆեկցիոնի տնօրեն է նշանակում. 168.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ