News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել կասեցնել երկրի սահմանադրության ուժը 2020 թվականի ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու եւ  շաբաթ իրեն իշխանության վերադարձնելու համար՝ շարունակելով մերժել ընտրությունների արդյունքները, հայտնում է CNN-ը։

«Դուք չեղարկում եք 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները եւ հայտարարու՞մ եք ՃԻՇՏ ՀԱՂԹՈՂԻՆ, թե նոր ընտրություննե՞ր եք անցկացնում։ Այս տեսակի եւ մասշտաբի զանգվածային խարդախությունը թույլ է տալիս չեղյալ համարել բոլոր կանոնները, նորմերն ու հոդվածները, նույնիսկ նրանք, որոնք կան Սահմանադրության մեջ,- Truth Social  սոցիալական ցանցում գրել է Թրամփը եւ «Մեծ տեխնոլոգիաներին» մեղադրել է  դեմոկրատների հետ սերտ համագործակցության մեջ: -Մեր մեծ «հիմնադիրները» չեն ցանկացել եւ չեն  քաջարելել ընտրությունների արդյունքների կեղծումն ու նենգափոխումը»։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսը շաբաթ ասել է, որ Թրամփի խոսքերը «նզովք են մեր ազգի հոգու համար եւ պետք է համընդհանուր դատապարտվեն»։

«Չի կարելի Ամերիկան սիրել միայն այն ժամանակ, երբ հաղթում ես,-նշվում է Բեյթսի հայտարարության մեջ, -Ամերիկյան Սահմանադրությունը սուրբ փաստաթուղթ է, որն ավելի քան 200 տարի երաշխավորում է, որ մեր մեծ երկրում իշխում են ազատությունն ու օրենքի գերակայությունը։ Սահմանադրությունը միավորում է ամերիկյան ժողովրդին՝ անկախ կուսակցությունից եւ ընտրված առաջնորդները երդվում են պահպանելու այն։

Թրամփն անցած ամիս հայտարարել էր իր երրորդ նախագահական հայտի մասին եւ մինչ այժմ համարվում է Հանրապետական ​​կուսակցության առաջնորդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ