Նոյյան տապանը կարող է գտնվել Մեծ եւ Փոքր Արարատների միջեւ: Այդ մասին «Ինտերֆաքսի» հետ զրույցում ասել է ռուսաստանցի հայտնի լեռնագնաց Վլադիմիր Շատաեւը, ով տարված է եղել բիբլիական նավի որոնումներով:
«Եթե անգամ այն գտնվում է Արարատ լեռան վրա, ապա միայն արգելված գոտում: Այնտեղ, որտեղ տեղկայված է, ինչպես ես եմ ենթադրում, գաղտնի ռեժիմային օբյեկտը», -ասել է 74-ամյա լեռնագնացը, ով տապանի որոնմանն է նվիրել 11 տարի:
Իր որոնումների ընթացքում Շատաեւը Արարատ լեռ է բարձրացել բոլոր երթուղիներով, բազմիցս որոնումներ է իրականացրել 3800 եւ 4200մ մակարդակների վրա: 2011թ. օգոստոսի վերջին նա 13-րդ անգամ է հաղթահարել Արարատի գագաթը (5165 մ): Նա նշել է, որ գտնվելով լեռան արեւելյան մասում, անձամբ տեսել է, թե ինչպես են մեքենաները գնում դեպի այդ ենթադրյալ բազան եւ անհետանում գետնի տակ: «Այդ իսկ պատճառով, եթե տապանը ինչ-որ տեղ մոտակայքում ծածկված է, մենք այնտեղ երբեք չենք հայտնվում»:



























